Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունեց Հայաստանի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍե, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Վեհարանի իր գրասենյակում ընդունել է Երեւանից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, գրող եւ հրապարակախոս Զորի Բալայանը եւ ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, հյուրերը ներկայացրել են Հայաստանի եւ Արցախի ներկայիս քաղաքական եւ սոցիալական իրավիճակը, խորհրդակցել են Վեհափառ Հայրապետի հետ Արցախի վերաբնակեցման ծրագրի շուրջ: Արամ Ա կաթողիկոսը հավաստել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործուն մասնակցությունն այդ ծրագրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում