Հասարակական

Արամ Ա. կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հայաստանի եւ Իրանի դեսպանների հետ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 18 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն երեկ հանդիպում է ունեցել Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին: Վերադառնալով Հայաստանից, դեսպանը Վեհափառ հայրապետին է փոխանցել Հայաստան-Սփիւռք համաժողովին հրավերը: Այս առիթով, ինչպես տեղեկացնում են մամլո դիվանից, քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին եւ համաժողովին առնչվող հարցեր: Արամ Ա-ն կարեւորել է համաժողովը, ընդգծելով, որ Կիլիկիո կաթողիկոսությունը իր մասնակցությունը կբերի թե Հայաստան-Սփիւռք գործակցության եւ թե ընդհանրապես Հայաստանի հզորացման աշխատանքներին՝ «ի խնդիր մեր հայրենիքի բարգավաճմանե: Նույն օրը կաթողիկոսն ընդունել է նաեւ ԻԻՀ դեսպան Սայեդ Մոհամեդ Ալի Սուփհանիին: Հանդիպման ընթացքում շոշափվել են Իրանի Իսլամական Հանրապետության եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հարաբերություններին, մասնաւորապեսր Իրանի հայության հետ կապված մի շարք հարցեր: Երկուստեք շեշտվել է գործակցությունն ավելի ամրապնդելու անհրաժեշտությունը, այս առումով քննարկվել են ծրագրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում