Շառլ Ազնավուրը լույս Է ընծայել «Առաջավորների ժամանակըե հուշագրությունը
1 րոպեի ընթերցում
ՓԱՐԻԶ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու տարվա աշխատանքից հետո ýրանսահայ նշանավոր երգիչ Շառլ Ազնավուրն ավարտել Է «Առաջավորների ժամանակըե հուշագրությունը, որը լույս Է ընծայել «üլամարիոնե ýրանսիական հրատարակչությունը և արդեն հանվել Է վաճառքի: Իր գրքում նա պատմում Է ýրանսիական երգի «ոսկեդարիե մասին, երբ üրանսիան կարկառուն երգիչների մի փայլուն համաստեղություն տվեց աշխարհին: «Իմ խնդիրը ոչ միայն այն Է, որ հաղորդեի իմ սեփական գործունեության վերելքների ու անկումների մասին, այլև այն մասին, որ նկարագրեի այն իրադարձությունների պատկերը, որոնց ականատեսն ու մասնակիցն եմ եղելե,- նշում Է Ազնավուրը: Նրա ինքնակենսագրական գրքի զգալի մասը նվիրված Է Էդիթ Պիաýին, որը, հեղինակի խոսքերով, նրա համար եղել Է ամեն ինչ, բացի սիրուհուց: «Պիաýի հետ հանդիպումն արմատապես փոխեց կյանքիս ընթացքըե,- պնդում Է Ազնավուրը: