Տարածաշրջանային

Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ Իլհամ Ալիեւի՝ Բելառուս այցը կարող է կայանալ արդեն այս տարի

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի եւ Ադրբեջանի հարաբերություններում նոր էջ է բացվում: Այդ մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երկուշաբթի օրը Մինսկում ընդունելով Բելառուսում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալի Թեյմուրօղլի Նաղիեւի հավատարմագրերը: «Մենք վաղուց նորմալ փոխհարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, բայց Բաքվում եւ Մինսկում դեսպանությունների բացումը կնպաստի համագործակցության ակտիվացմանը: Մոտ ժամանակներս մենք կարող ենք զգալիորեն ավելացնել մեր ապրանքաշրջանառությունըե,-ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով, Բելառուսն Ադրբեջանը դիտում է որպես տարածաշրջանի ամենահարուստ երկրներից մեկը: «Մենք տեսնում ենք Ադրբեջանի վիթխարի հեռանկարները: Մենք որոշակի հետաքրքրություն ունենք այդ երկրի նկատմամբ, եւ ադրբեջանական կողմն էլ մեծ հետաքրքրություն ունի մեր էկոնոմիկայի նկատմամբ: Մենք պատրաստ ենք համագործակցել այդ ուղղությամբե,-ընդգծել է նախագահը: Նա ավելացրել է, որ Ադրբեջանի նախագահին սպասում են Մինսկում: Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ Իլհամ Ալիեւի՝ Բելառուս այցը կարող է կայանալ արդեն այս տարի, եւ դրա շրջանակներում փաստաթուղթ կստորագրվի երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում