Տարածաշրջանային

Ալեքսանդր Լուկաշենկո. «ՀԱՊԿ-ն պետք է իր մասին հայտարարի որպես միջազգային հարաբերությունների միջազգային սուբյեկտիե

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է իր մասին հայտարարի որպես միջազգային հարաբերությունների միջազգային սուբյեկտի եւ, որ ամենագլխավորն է, ապահովի իր մեջ մտնող պետությունների անվտանգությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ԲԵԼՏԱ-ն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է միջպետական մարմիններում հանրապետության նշանակված ներկայացուցիչների հետ այսօր կայացած խորհրդակցությունում: Պետության ղեկավարը արձանագրել է բազմաթիվ հիմնախնդիրների առկայությունը կազմակերպությունում: Դրա հետ մեկտեղ նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն դարձել է միջազգային անվտանգության ապահովման համակարգի լիիրավ մասնակիցը: Լուկաշենկոյի կարծիքով, ՀԱՊԿ-ի արդյունավետությունը մեծապես կախված է նրա մասնակից պետությունների՝ օպերատիվորեն միասնական մոտեցում մշակելու ընդունակությունից, համաձայնեցված գործողություններ ձեռնարկելու պատրաստակամությունից: «Ուստի մենք ՀԱՊԿ-ում մեր ներկայացուցիչներից ակտիվ աշխատանք ենք ակնկալում արտաքին քաղաքական կոորդինացման հետագա խորացման ուղղությամբե,-ասել է Բելառուսի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում