Տարածաշրջանային

Ալեքսանդր Լուկաշենկո. «ՀԱՊԿ-ն պետք է առավել ակտիվորեն հայտարարի միջազգային հարցերում հավաքական դիրքորոշման մասինե

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է ՆԱՏՕ-ի հետ մեկտեղ դառնա Եվրոպայի եւ նրա սահմաններից դուրս անվտանգության ապահովման գլխավոր երաշխավորներից մեկը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ԲԵԼՏԱ-ն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է երկրի արտասահմանյան հիմնարկների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը: Նա ասել է, որ ՀԱՊԿ-ն չի պատրաստվում դիմակայել ՆԱՏՕ-ին: Երկու կազմակերպությունները պետք է համագործակցեն, որպեսզի ապահովեն աշխարհի անվտանգությունը, ավելացրել է նախագահը: Պետության ղեկավարն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Բրեստից տարածվում է մինչեւ Վլադիվոստոկ, Կովկասում՝ մինչեւ Երեւան եւ Ասիայում՝ մինչեւ Դուշանբե: «ՆԱՏՕ-ն փորձում է չնկատել ՀԱՊԿ-ի գոյությունը: Միթե դա համապատասխանում է ընդհանուր անվտանգության շահերինե,- նշել է Բելառուսի նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն ավելացրել է, որ «եթե ՀԱՊԿ-ի գծով Բելառուսի գործընկերները լրջորեն են ընկալում սեփական ռազմաքաղաքական դաշինքը, ապա պետք է շատ ավելի ակտիվորեն հայտարարեն ընդհանուր շահերը շոշափող միջազգային հարցերում իրենց հավաքական դիրքորոշման մասինե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում