Տարածաշրջանային

Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսը պատրաստ է ԱՊՀ-ի շրջանակներում նախաձեռնել երկու նոր խորհուրդների ստեղծումը

2 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 26 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի գլխավոր խնդիրը ահաբեկչության առկա օջախների վերացումն է եւ հանցավոր հանրակցության միջազգային կապերի ոչնչացումը: Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների հետ այսօր կայացած հանդիպմանը: «Ցավոք, ոչ աշխարհում, ոչ ԱՊՀ-ում չի հաջողվել շոշափելի բեկման հասել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, զենքի եւ մարդկանց առեւտրի դեմ մղվող պայքարումե,-ասել է Լուկաշենկոն, ընդսմին նշելով, որ Բելառուսը պատրաստ է մասնակցել ԱՊՀ-ի շրջանակներում ծագող բոլոր հիմնախնդիրների լուծմանը: Տնտեսական համագործակցության վերաբերյալ Բելառուսի նախագահն ասել է, որ «այստեղ շատ բան կախված կլինի մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակաշրջանում արդյունավետ տնտեսական փոխգործակցությանը նպատակամղված կարեւորագույն միջոցառումների պլանի փուլ առ փուլ եւ անվերապահ իրագործումիցե: Նա հիշեցրել է, որ այդպիսի փաստաթուղթ է ստորագրվել պետությունների ղեկավարների Յալթայի հանդիպմանը: Ըստ Լուկաշենկոյի, «հիմնական խնդիրը ազատ առեւտրի ռեժիմի շուտափույթ անցնելն էե: Նա նշել է, որ այսօր հարկավոր չեն նոր դեկլարատիվ փաստաթղթեր, անհրաժեշտ է ավարտել արդեն ստորագրված համաձայնագրերին վերաբերող ներպետական ընթացակարգերը: «Առանց այդ հիմնախնդրի լուծման անիմաստ է խոսել համապարփակ համագործակցության մասինե,-ասել է նախագահը: Նա հայտնել է, որ Բելառուսը պատրաստ է ԱՊՀ-ի շրջանակներում նախաձեռնել երկու նոր խորհուրդների ստեղծումը: Մասնավորապես, խոսքը ýիզկուլտուրայի ու սպորտի եւ երիտասարդության գործերի խորհուրդների մասին է: Նախագահը նաեւ նշել է ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի կարեւոր դերը Համագործակցության խնդիրների լուծման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում