Ըստ Թուրքիայի վարչապետի, վաղաժամկետ ընտրությունները կբարդացնեն Պաղեստինի իրադրությունը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է պաղեստինյան ինքնավարության ղեկավարի եւ խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններ հայտարարելու Պաղեստինյան ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասի մտադրությունը: «Վաղաժամկետ ընտրությունների հայտարարումը, ըստ իս, ոչ միայն չի թեթեւացնի ներկա իրադրությունը, այլեւ խիստ բացասաբար կանդրադառնա դրա վրաե,-ասել է նա ՄԱԿ-ում կայացած մամուլի ասուլիսում: Էրդողանը նշել է, որ ինքնավարությունում ընտրություններ են կայացել վերջերս, պաղեստինցիները արտահայտել են իրենց կամքը, ուստի այդ հարցին վերադառնալու ոչ մի անհրաժեշտություն չկա, մանավանդ Պաղեստինի կառավարության եւ Իսրայելի միջեւ ձեռք բերված որոշ առաջընթացի պայմաններում: «Ոմանք կարծում են, թե կարելի է առաջ շարժվել՝ չհարգելով պաղեստինյան ժողովրդի կամքը: Չեմ կարծում, որ դա ճշմարտի ուղի էե,-նշել է Թուրքիայի վարչապետը:

Հայերեն