Պաշտոնական

Աշխատանքային այցով այսօր Հայաստան կժամանի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կքննարկեն երկու երկրների միջպետական հարաբերությունների խորացմանը, առեւտրատնտեսական կապերի հետագա ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում ու կառույցներում համագործակցությանը, գլոբալ ýինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ազգային տնտեությունների առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավմանը վերաբերող հարցեր: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում կունենա նաեւ Հայաստանի գործարար շրջանակների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում