Իրանը «եվրոպական եռյակիցե պահանջում է չխանգարել միջուկային ծրագրի իրացմանը

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը «եվրոպական եռյակիե երկրներից (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, üրանսիա) պահանջել է չխանգարել իրանական միջուկային ծրագրի իրացմանը: «Թող այդ եվրոպական երեք երկրները գիտենան, որ եթե իրենք համառեն եւ խոչընդոտեն իրանական ազգի առաջխաղացմանը, Իրանը նման մոտեցումը կգնահատի որպես թշնամական եւ իր հերթին կփոխի իր դիրքորոշումը նրանց նկատմամբե,-այսօր հայտարարել է Իրանի նախագահը՝ ելույթ ունենալով Քերմանշահ քաղաքի բնակիչների առջեւ: Ահմադինեժադն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը սեփական ուժերով է տիրացել միջուկային վառելիքային ցիկլին: «Վստահ եղեք, որ եթե դուք հարյուր անգամ ավելի շատ լինեք, չեք կարողանա խանգարել խաղաղ միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու ճանապարհին իրանական ազգի առաջընթացինե,-նշել է նախագահը, որի ելույթը հաղորդել է իրանական հեռուստատեսությունը:

Հայերեն