1 րոպեի ընթերցում
ԱԲՈՒ ԴԱԲԻ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Ամիրայությունների (ԱՄԱ) մայրաքաղաքում երրորդ օրն աշխատող «Այդեսքս 2009ե պաշտպանական սպառազինությունների ցուցահանդեսի ընթացքում ԱՄԱ-ն կնքել Է մեկ միլիարդ դոլարը գերազանցող գումարի պարտավորագրեր, այսօր Աբու Դաբիում հայտարարել Է ցուցահանդեսի պաշտոնական ներկայացուցիչ ամիրայացի գեներալ Օբեյդ ալ Քաթաբին: Կիրակի օրը բացված «Այդեքս 2009ե պաշտպանական սպառազինությունների 9-րդ ցուցահանդեսը կտեւի մինչեւ փետրվարի 26-ը: Գեներալի խոսքով, գլոբալ ýինանսական ճգնաժամը չի խանգարում համաշխարհային պաշտպանական արդյունաբերության զարգացմանը: Ըստ Օբեյդ ալ Քաթաբիի՝ «Այդեքս 2009ե-ի աշխատանքի երկու օրվա ընթացքում ԱՄԱ-ի զինված ուժերն ութ պարտավորագիր են կնքել ցուցահանդեսում արտասահմանյան եւ տեղական ýիրմաների ներկայացուցիչների հետ, այսօր հաղորդել Է “Emirates Business” թերթը: Գործարքների ընդհանուր արժեքը կազմում Է ավելի քան մեկ միլիարդ դոլար: