Տարածաշրջանային

Ալեքսանդր Լուկաշենկո. «Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հարցում Բելառուսը որեւիցե ճնշում անընդունելի Է համարումե

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Եվրոնյուսե հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հարցում Բելառուսը Եվրոպայի կամ Ռուսաստանի կողմից որեւիցե ճնշում անընդունելի Է համարում: Այդ մասին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: «Մենք այդ որոշումը կընդունենք բացարձակ դեմոկրատականորեն: Մենք ունենք ընտրյալ խորհրդարան, նա կքննարկի այդ հարցը, մեր օրենսդրության շրջանակներում կարվեն առաջարկություններ, եւ մենք կլուծենք այդ հիմնախնդիրը: Կարծում եմ՝ Բելառուսը պրագմատիկ, խելամիտ ու պատշաճ վերաբերունք կցուցաբերի Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդների նկատմամբե,- ասել Է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նախագահը հիշեցրել Է, որ Բելառուսը միշտ Էլ շատ սերտ հարաբերություններ Է ունեցել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում