ՄԻՆՍԿ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
հինգշաբթի օրն ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, որում
հանդես է եկել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի վերաբերյալ ՀԱՊԿ-ի միասնական
որոշում մշակելու օգտին: Այդ մասին հաղորդում է Բելառուսի նախագահի պաշտոնական
կայքը:
«Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը բարոյական այլ ընտրություն չուներ, քան
պաշտպանել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ժողովուրդների դիմումը՝ ճանաչելու
ինքնորոշման իրենց իրավունքըե,- ասված է, մասնավորապես, Լուկաշենկոյի
նամակում: «Պետության ղեկավարը կարծիք է հայտնել այդ հարցը ՀԱՊԿ-ի
Անվտանգության հավաքական խորհրդի քննարկմանը ներկայացնելու
նպատակահարմարության մասին, որը ծրագրվում է անցկացնել այս տարվա սեպտեմբերի 5-
ինե,- հաղորդել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: