Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսի եւ Իրանի հարաբերություններում հիմնախնդիրներ չկան
2 րոպեի ընթերցում
ՄԻՆՍԿ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ իր երկրի եւ Իրանի հարաբերություններում հիմնախնդիրներ չկան: «Մենք ընդհանուր հայացքներ ունենք աշխարհակարգի վերաբերյալ եւ հանդես ենք գալիս բազմաբեւեռ աշխարհի օգտին: Քաղաքական եւ դիվանագիտական հարաբերություններում ոչ մի խնդիր չունենքե,-հայտարարել Է նախագահը՝ այսօր Մինսկում ընդունելով Իսլամական Հանրապետության արդյունաբերության եւ հանքահորերի նախարար Ալի Մեհրաբիանին: Ընդսմին Լուկաշենկոն նշել Է, որ երկկողմ հարաբերությունների հիմքը կազմում Է առեւտրատնտեսական համագործակցությունը: «Մենք կարող ենք գոհ լինել մեր հարաբերությունների դինամիկայից: Անցյալ տարվա արդյունքներով՝ առեւտրատնտեսական շրջանառությունը Էականորեն աճել Է, բայց 80 մլն դոլարի ապրանքաշրջանառության ծավալը ծիծաղ հարուցող թիվ Է: Մեր հնարավորությունները շատ ավելի մեծ ենե,-ընդգծել Է Լուկաշենկոն: Ընդսմին նա պատրաստակամություն Է հայտնել դիմելու բոլոր գործողություններին, որպեսզի Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալները «լինեն համաշխարհային մասշտաբիե: «Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի առեւտրի ծավալը մոտենա 1 մլրդ դոլարիե,-ընդգծել Է Բելառուսի նախագահը: 2007 թվականին Բելառուսը դրական հաշվեմնացորդ Է ունեցել Իրանի հետ առեւտրում, որի ծավալը կազմել Է 57 մլն դոլար: Երկկողմ ապրանքաշրջանառությունը ավելացել Է 2,1 անգամ եւ կազմել 75,9 մլն դոլար: Իրան բելառուսական արտահանության գլխավոր բաղադրիչներն են՝ սինթետիկ թելը, հանքերի ինքնաթափերը եւ կալիական պարարտանյութերը: Իրանից ներկրման մեջ հիմնականը «Սամանդե ավտոմեքենաների արտադրության համար համալրող մասերն են, սննդամթերքը, պլաստմասսայե իրերը եւ բժշկության բնագավառի ապրանքները: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Բելառուսի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է գրեթե 16 մլն դոլար եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել 1,3 անգամ: