Մահմուդ Աբասը չի հրաժարվի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելուց

2 րոպեի ընթերցում

ԿԱՀԻՐԵ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ չի հրաժարվի ինքնավարությունում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելուց, չնայած բռնության այն ալիքին, որ հետեւեց այդ որոշմանը: «Մեր որոշումը պարզ էր ու հստակ՝ վաղաժամկետ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները կկայանանե,-ասել է Աբասը համատեղ մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի հետ կայացած բանակցությունների արդյունքներին: «Մեր տեսանկյունից ոչինչ դրան չի խանգարումե,-ավելացրել է պաղեստինյան ղեկավարը: Աբասը հիշեցրել է, որ 2005 թվականի սկզբին պաղեստինցիներն իրենք ընտրեցին ինքնավարության վարչակազմի ղեկավարի պաշտոնին: Նա նաեւ ընդունել է, որ ՀԱՄԱՍ շարժումը ժողովրդական լայն աջակցություն ստացավ այս տարվա հունվարին կայացած խորհրդարանական ընտրություններում: «Այժմ մենք պետք է ժողովրդից իմանանք՝ շարունակում է նա արդյոք հավատալ նրան, ում ընտրել էե,-ասել է Աբասը: Նա նշել է, որ ինքնավարության բնակչությունն արդեն ինն ամիս՝ ՀԱՄԱՍ-ի կառավարության ձեւավորման պահից ի վեր ապրում է ծանրագույն տնտեսական ու սոցիալական ճգնաժամի պայմաններում: «Ժողովուրդն այլեւս չի կարող սպասելե,- ընդգծել է Աբասը: Նա հատկապես նշել է, որ ինքնավարությունում չպետք է լինի երկիշխանություն: «Քաղաքական պլյուրալիզմը բնավ չի նշանակում իշխանության երկատում, զինված խմբավորումներ, անկարգություններե,-ասել է պաղեստինյան ղեկավարը:

Հայերեն

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով