Տարածաշրջանային

Ռոբերտ Քոչարյանն արժանացել է Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի 2006 թվականի մրցանակին

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի (ՈՒԺՄՄՀ) 2006 թվականի մրցանակները շնորհվել են Վարշավայի եւ համայն Լեհաստանի միտրոպոլիտ Սավվային, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՄԱԿ-ի վեցերորդ գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալիին եւ «Գազպրոմե ընկերությանը: «Մրցանակների հանձնման արարողությունը Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը ղեկավարությամբ 2007 թվականի հունվարի 21 ին տեղի կունենա Մոսկվայումե,- այսօր ՌԻԱ «Նովոստիե գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՈՒԺՄՄՀ-ի նախագահ պրոýեսոր Վալերի Ալեքսեեւը: Նա ասել է, որ հիմնադրամը «առանձնակի ուշադրությամբ է վերաբերվում հնագույն արեւելյան եկեղեցիների հետ կապերի ամրապնդմանը, որոնց թվում է նաեւ Հայ առաքելական եկեղեցին: «Իսկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շատ բարդ պայմաններում կարողացավ պահպանել ազգի հոգեւոր ամբողջականությունըե,- նշել է Ալեքսեեւը: «Վերջին տարիները Հայստանում ցույց տվեցին՝ ինչպես պետք է կառուցվեն եկեղեցու եւ պետության հարաբերությունները նոր քաղաքական իրավիճակում, ազգի մասնատվածության պայմաններում, երբ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ- ում, հայկական սփյուռքը մի քանի անգամ գերազանցում է երկրի բնակչությանըե,- ասել է ՈՒԺՄՄՀ-ի ղեկավարը: Ուղղափառների միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետդումայի հասարակական միավորումների եւ կրոնական կազմակերպությունների գործերի կոմիտեի նախագահ Սերգեյ Պոպովը հիշեցրել է, որ Հայաստանը Ռուսաստանի եւ Հունաստանի հետ միասին 1993 թվականին հանդես եկավ որպես Միջխորհրդարանական վեհաժողովի համահիմնադիրներից մեկը: «Հայաստանի նախագահի պարգեւատրումը պատրասվում էր մի քանի տարիե,- ավելացրել է Սերգեյ Պոպովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում