Ռուսաստանը երրորդ տեղում է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի համար սպառնալիք ներկայացնող երկրների թվում

1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը երրորդ տեղում է այն երկրների ցուցակում, որոնք «ռազմական սպառնալիք են Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի համարե: Այսպիսի տվյալներ են ստացվել հասարակական կարծիքի հեռախոսային հարցման արդյունքում, որը «Իոմիուրիե թերթը նոյեմբերի 17-20-ը անցկացրել է Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում: Ճապոնիայի համար ռազմական սպառնալիք ներկայացնող երկրներն ընտրելիս (թույլատրվում էր մի քանի պատասխան) առաջին տեղում հայտնվել է Հյուսիսային Կորեան, երկրորդում՝ Չինաստանը, իսկ երրորդում՝ Ռուսաստանը: Ուշագրավ է, որ գրեթե հավասար թվով ամերիկացիներ Մերձավոր արեւելքում ԱՄՆ- ի համար հիմնական ռազմական սպառնալիքը տեսնում եմ ի դեմս ԿԺԴՀ-ի, երկրորդ տեղում ՉԺՀ-ն է, երրորդում՝ Ռուսաստանը:

Հայերեն