Թբիլիսին աբխազ եւ օս համաքաղացիներին առաջարկել է հավաքվել միասնական Վրաստանի կազմում ընդհանուր ապագան ձեւավորելու համար

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները աբխազ եւ օս համաքաղացիներին առաջարկում են հավաքվել միասնական Վրաստանի կազմում իրենց ընդհանուր ապագան ձեւավորելու համար: Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին՝ ելույթ ունենալով Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուրմաս Պաետի հետ համատեղ անցկացրած մամուլի ասուլիսում: «Ես չգիտեմ՝ ինչի համար են նրանք հավաքվում Մոսկվայում: Վրաստանը հաջողակ երկիր է դառնում, մոտենում է Եվրամիությանը, եւ աբխազ ու օս բարեկամներին ու համաքաղաքացիներին մեր կոչն է՝ եկեք հավաքվենք, որպեսզի ձեւավորենք մեր ընդհանուր ապագան վրացիների, աբխազների եւ օսերի համար միասնական Վրաստանումե,- ասել է Բեժուաշվիլին՝ մեկնաբանելով Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի «Հանուն ժողովրդավարության եւ ժողովուրդների իրավունքներիե հանրակցության միջխորհրդարանական վեհաժողովի՝ Մոսկվայում ընթացող նիստը: «Դրանով կապահովվի աբխազների, օսերի եւ մյուս ազգերի եվրոպական նույնականությունը Վրաստանի շրջանակներում: Դրանից չի կարելի հրաժարվել, քանի որ դա վիրավորանք կլինի հետագա սերունդների համարե,-նշել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը:

Հայերեն