Հայաստանի հետ միավորվելու օգտին հանդես է գալիս Ուկրաինայի բնակչության 3 տոկոսը
1 րոպեի ընթերցում
ԿԻԵՎ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հետ միավորվելու օգտին հանդես է գալիս Ուկրաինայի բնակչության 3 տոկոսը: Այդ մասին վկայում են Research&Branding Group ընկերության սոցիալոգիական հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են երկուշաբթի օրը: Ռուսաստանի հետ միավորվելու օգտին հանդես է եկել հարցման մասնակիցների 56 տոկոսը, Բելառուսի հետ՝ 36 տոկոսը, Եվրամիության հետ՝ 21 տոկոսը, Ղազախստանի հետ՝ 18 տոկոսը, Մոլդովայի հետ՝ 6 տոկոսը, Ադրբեջանի, Ուզբեկստանի եւ Վրաստանի հետ՝ 4-ական տոկոսը, Ղրղզստանի, Տաջիկստանի հետ՝ 3-ական տոկոսը, Թուրքիայի հետ՝ 1 տոկոսը: Հարցման մասնակիցների 16 տոկոսը գտնում է, որ Ուկրաինային հարկավոր չէ միանալ որեւէ երկրի կամ դաշինքի հետ, 9 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: Հարցումը նոյեմբերին անցկացվել է Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում, դրան մասնակցել է 2215 մարդ: