Խիստ քննադատություն Անկարային՝ Թալաբանիից

1 րոպեի ընթերցում

ԲԱՂԴԱԴ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին անցյալ շաբաթ իրաքցի սյուննիների Ստամբուլում կազմակերպած կոնýերանսի պատճառով խստորեն քննադատել է Թուրքիային: Ըստ թուրքական NTV հեռուստատեսության, Քրդստանի հայրենասերների միության ինտերնետային կայքում Թալաբանին հայտարարել է, որ թուրքական կառավարությունը թույլատրել է համագումար անցկացնել Իրաքում կրոնական բախումներ եւ արյունահեղություն ցանկացող շրջանակներին: Սպառնալիք բնութագրելով իրաքցի սյուննիների դեկտեմբերի 13-ին Ստամբուլում գումարած կոնýերանսը, Թալաբանին ասել է. «Զարմանալի է, որ մյուս կողմից նման հավաք թույլատրած Թուրքիան միեւնույն ժամանակ Իրաքից եւ Հյուսիսային Իրաքից պահանջում է պատերազմ մղել «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպության դեմե:

Հայերեն