Ռուսաստանի նախագահն Ամանորի առթիվ շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ինչպես ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, շնորհավորելով Հայաստանի նախագահին, Վլադիմիր Պուտինը նշել է, որ «անցնող 2006 թվականը հիշարժան էր Ռուսաստանում Հայաստանի տարվա հագեցված ծրագրովե: «Այդ ընդգրկուն հումանիտար նախագիծն ըստ ամենայնի նպաստեց ռուս-հայկական ռազմավարական գործընկերության հետագա համակողմանի զարգացմանըե,-նշվում է Պուտինի շնորհավորական ուղերձում: «Համատեղ ջանքերով հաջողվեց էլ ավելի վեր բարձրացնել քաղաքական երկխոսության նշաձողը, ամրապնդել փոխըմբռնման եւ փոխշահավետ համագործակցության հիմքը բոլոր բնագավառներումե,-ասված է ՌԴ-ի նախագահի ամանորյա ուղերձում: