1 րոպեի ընթերցում
տարին վերջին հարյուր հիսուն տարում ՄԱԿ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2006 թվականը վեցերորդ ամենատաք տարին Է վերջին հարյուր հիսուն տարում, որոնց ընթացքում կատարվել են մոլորակի կլիմայի՝ փաստաթղթերով գրանցվող դիտարկումներ: Այս մասին տեղեկատվությունը զետեղված Է ՄԱԿ-ի կայքում: Տեղեկատվության համաձայն, 2006 թվականին երկրի մակերեւույթի գլոբալ միջին ջերմաստիճանը +0,42 աստիճան C-ով բարձր Է 1961 – 1990 թվականների տարեկան միջին ջերմաստիճանից: Այս եզրակացությանն Է հանգել Օդերեւութաբանության համաշխարհային ծառայությունը: Այս տարի շարունակվել Է ծովային սառույցի մակերեսի կրճատումն Արկտիկայում: Սեպտեմբերին դրա միջին մակերեսը կազմել Է 5,9 միլիոն քառակուսի կիլոմետր: 2006 թվականի սեպտեմբերի 25-ին գրանցվել Է Անտարկտիկայի վրա օզոնային անցքի առավելագույն չափը: Երկրագնդի մակերեւույթի ջերմաստիճանի մակարդակով 2006 թվականը հյուսիսային կիսագնդի համար դարձել Է չորրորդ, իսկ հարավային կիսագնդի համար՝ յոթերորդ ամենատաք տարին՝ սկսած 1861 թվականից: