Ճապոնիայում վաճառքի Է հանվել Ծննդյան տոների

1 րոպեի ընթերցում

մի տորթ՝ զարդարված հարյուր ադամանդներով ՏՈԿԻՈ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Օսակա քաղաքում վաճառքի Է հանվել Ծննդյան տոների մի տորթ՝ զարդարված հարավաýրիկյան երկնագույն եւ դեղին հարյուր ադամանդներով՝ 50 կարատ ընդհանուր կշռով: Դրա գինը 100 միլիոն իեն Է (գրեթե 855 հազար դոլար): Ադամանդակուռ տորթը համտեսել կարելի կլինի դեկտեմբերի 25-ից ոչ շուտ, երբ կաթոլիկները, բողոքականները եւ որոշ ուղղափառներ նշում են Սուրբ ծնունդը: Նույնիսկ եթե որեւիցե մեկն այն գնի ավելի վաղ, «Տակասիմայաե հանրախանութի վարչությունը մտադիր Է այս խոհարարաոսկերչական արվեստի հրաշքն իր ցուցափեղկերից մեկում պահել մինչեւ տոնը, որպեսզի գնորդների շրջանում պահպանի խնդության եւ կախարդանքի մթնոլորտը: Բացառությամբ ադամանդների տորթը լիովին կարելի Է ուտել: Այն ունի 35 սանտիմետր բարձրություն, հենված Է շոկոլադե քառակուսի հիմքի վրա եւ պատրաստված Է բիսքվիտից, սերուցքի քաղցրախյուսից եւ շաքարաշերտից: Տորթի վրա տեղադրված Է նաեւ տոնածառ՝ պատրաստված շաքարած չրերից եւ ընկույզներից:

Հայերեն