Վրաստանի առաջնորդն աջակցություն է որոնում Թուրքիայում

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անատոլու գործակալությունը հայտնել է, որ «ռուս գործակալների լրտեսական ձեռնարկումներիե բացահայտումից հետո «չորս կողմից սեղմվողե Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Անկարայից աջակցություն է խնդրել՝ սեփական երկրի էներգետիկական անվտանգության ապահովման համար: Ըստ գործակալության, վաղը Թուրքիա մեկնող «ռուսական գազի անջատվելու սպառնալիքի առաջ կանգնած կարեւոր աշխարհագրական գործակիցե Վրաստանի նախագահ Սահակաշվիլին աջակցություն կորոնի «էներգետիկական կամուրջ հանդիսանալու ձեռնարկումներում գտնվող Թուրքիայիցե: Ենթադրվում է, որ Սահակաշվիլին Անկարայում նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերից բացի կհանդիպի նաեւ այդ երկրի վարչապետի, արտգործնախարարի եւ այլ բարձրաստիճան իրվասուների հետ եւ «կխնդրի նրանց համոզել Ռուսաստանին՝ մեղմ վերաբերվել Վրաստանի հետե:

Հայերեն