Սաուդյան Արաբիայում եւս երկու «խելացիե քաղաքներ են կառուցվելու

3 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան պլանավորում Է երկրում ստեղծել եւս երկու «տնտեսականե կամ «խելացիե քաղաքներ, որտեղ պայմաններ կստեղծվեն վերամշակող արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտի զարգացման համար: Այս մասին, ինչպես հաղորդել Է սաուդյան «Էր Ռիադե թերթը, նախօրյակին թագավորության մայրաքաղաքում տեղի ունեցած «Խելացի քաղաքներե միջազգային համաժողովում հայտարարել Է Սաուդյան Արաբիայի Ներդրումների կազմակերպության ղեկավար Ամր ադ Դաբագը: «Ներկայումս հետազոտությոններ են կատարվում երկրի հյուսիսում եւ արեւելքում երկու նոր «տնտեսականե քաղաքների ստեղծման ուղղությամբ: Ըստ սաուդյան իշխանությունների մտահղացման, առաջավոր տեխնոլոգիաների հիման վրա «տնտեսականե քաղաքների ստեղծումը կօգնի խթանելու երկրի առանձին տարածաշրջանների զարգացումը եւ վերացնելու ծանրաբեռնվածությունը կենտրոնական քաղաքների ենթակառուցվածքից, նվազեցնելու Սաուդյան Արաբիայի կախվածությունն անմշակ նավթի արտահանումից: Կառավարությունն արդեն հավանություն Է տվել Ռաբիհում, Խաիլում, Մեդինայում եւ Ջիզանում չորս «տնտեսականե քաղաքների ստեղծմանը: Այսպես, օրինակ, երկրի տնտեսապես հետամնաց հարավում գտնվող Ջիզանում պլանավորված Է ալյումինի եւ մետաղամշակման գործարանների կառուցում, ծովային նավահանգստի ընդլայնում, առեւտրի ոլորտում գործող ձեռնարկությունների համար գոտու ստեղծում: Բնական եւ գյուղատնտեսական պաշարներով հարուստ հյուսիսում՝ Խաիլում, կզարգացվեն գյուղատնտեսական արտադրանքը եւ միներալների վերամշակումը, կկառուցվեն օդանավակայան եւ երկաթուղային հանգույց: «Տնտեսական քաղաքներիե կառուցմանը կուղղորդվեն այն միջոցները, որոնք Սաուդյան Արաբիան ստանում Է նավթի գերբարձր գներից, ինչպես նաեւ մասնավոր ներդրումներ: Վերջիններիս ծավալը միայն առաջին չորս տարում, նախագծողների հաշվարկներով, կկազմի 80 միլիարդ դոլար: Ենթադրվում Է, ասված Է հաղորդագրության մեջ, որ առաջիկա տասը տարում դրանք կապահովեն երկու միլիոն նոր աշխատատեղ: Բնակչության շրջանում գործազրկությունը թագավորության առավել սուր հիմնախնդիրներից մեկն Է եւ հասնում Է աշխատունակ բնակչության 9 տոկոսին: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, այս ցուցանիշը կարող Է կրկնակի մեծ լինել:

Հայերեն