3 րոպեի ընթերցում
ՆՅՈՒ ԴԵԼԻ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը եւ Չինաստանը Հուշագիր են ստորագրել նավթի եւ գազի հանքավայրերի շահագործման եւ համատեղ օգտագործման բնագավառում փոխըմբռնման մասին, հաղորդում են Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցները: «Սա պատմական պահ Է երկու երկրների փոխհարաբերություններում: Ես վստահ եմ, որ այս համաձայնագիրը կարեւոր ուղենիշ կդառնա Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման ճանապարհինե,- հայտարարել Է Հնդկաստանի նավթի եւ գազի նախարար Մուռլի Դեորան: Նրա խոսքով, այս հուշագրի շրջանակներում Չինաստանի եւ Հնդկաստանի ընկերություններն ակտիվորեն կմասնակցեն երրորդ երկրների տարածքների նախագծերին՝ հանդես գալով ոչ թե որպես մրցակիցներ, այլ որպես գործընկերներ: Դա թույլ կտա զգալի չափով նվազեցնել նախագծերի իրացման ծախսերը եւ նավթի-գազի շուկայում հասնել երկու երկրների համար ավելի շահավետ գների, նշել Է նախարարը: Նա հաղորդել Է, որ Հնդկաստանը եւ Չինաստանն արդեն սկսել են աշխատանքն այդ ուղղությամբ՝ հայտարարելով Կոլումբիայում եւ Սիրիայում նավթային հորատանցքերի շահագործման հայտամրցույթներին համատեղ մասնակցության մասին: Հուշագիրն ստորագրվել Է կիրակի օրը Պեկինում՝ երկու երկրների միջեւ Համագործակցության տարվան նվիրված հանդիսավոր արարողությունից հետո եւ նախարարական մակարդակով Էներգետիկային նվիրված առաջին խորհրդաժողովից հետո, որը կազմակերպել Էր Զարգացման եւ բարենորոգումների ազգային հանձնաժողովը (Չինաստան): Խորհրդաժողովին մասնակցել են Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչները: Չինաստանը տակավին 2003 թվականին աշխարհում երկրորդ տեղն է գրավել նավթի սպառման ծավալներով: 2005 թվականին դրա պահանջարկն աճել Է 17 տոկոսով (օրական 5,9 միլիոն բառել), իսկ ներմուծումը՝ 35 տոկոսով (մինչեւ 2,8 միլիոն): Ընդհանուր առմամբ Հնդկաստանում նավթի սպառման ծավալները կազմում են օրական շուրջ երկու միլիոն բառել, ըստ որում պահանջմունքների 70 տոկոսն ապահովվում Է արտասահմանից մատակարարումների հաշվին (Չինաստանում՝ 40 տոկոսը): Ըստ կանխատեսումների, 2018 թվականին Հնդկաստանում ներքին պահանջարկը կհասնի օրական չորս միլիոն բառելի, իսկ ներմուծման բաժինը կանցնի 85 տոկոսից: Չինաստանում նավթի պահանջարկն, ըստ պաշտոնական կանխատեսումների, 2025 թվականին կկրկնապատկվի: