Ռոբերտ Գեյթսը երդում է տվել որպես ԱՄՆ-ի պաշտպանության 22-րդ նախարար

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբերտ Գեյթսը երդում է տվել որպես ԱՄՆ-ի պաշտպանության 22-րդ նախարար: Կարճատեւ, մամուլի եւ հասարակայնության համար փակ արարողություն այսօր կայացել է Սպիտակ տանը: 63-ամյա Գեյթսի նախորդին՝ Դոնալդ Ռամսýելդին, Բուշը պաշտոնաթող արեց նոյեմբերի 8-ին՝ Կոնգրեսի ընտրությունների հաջորդ օրը, որոնց արդյունքում հակապատերազմական տրամադրությունների ալիքի վրա հանրապետականները դեմոկրատներին զիջեցին մեծամասնությունը երկու պալատներում: Բազմաթիվ դեմոկրատ օրենսդիրներ համառորեն պահանջում էին Պենտագոնից հեռացնել Ռամսýելդին՝ ձախողված իրաքյան ռազմարշավի հիմնական մեղքը բարդելով նրա վրա: Հիմնավորելով իր ընտրությունը՝ Բուշն այն ժամանակ հայտարարեց, որ Գեյթսը «փոփոխություններ կբերիե Պենտագոն: 1991-ից մինչեւ 1993 թվականը Գեյթսը գլխավորում էր Կենտրոնական հետախուզական վարչությունը: 2003 թվականի օգոստոսից նա Տեխասի «Էյ էնդ Էմե համալսարանի ղեկավարն էր:

Հայերեն