1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Փարիզ, որտեղ կմասնակցի Արեւմտյան Եվրոպայի միության վեհաժողովի նիստին: Ինչպես ՌԻԱ «Նովոստիե-ին հայտնել են խորհրդարանում, Վեհաժողովում քննարկվելու են եվրատլանտյան կառուցներին Վրաստանի ինտեգրման հարցը եւ Վրաստանի քաղաքական գործընթացները: Ծրագրված է Վրաստանի խորհրդարանի նախագահի հանդիպումը üրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ: