ԹԵՀՐԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը
Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է նախագահական ընտրություններում տարած
հաղթանակի առթիվ: Ինչպես այսօր ՌԻԱ «Նովոստիե-ին հայտնել են Իրանի նախագահի
մամուլի ծառայությունում, «Մահմուդ Ահմադինեժադը վստահություն է հայտնել, որ
Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահության նոր ժամկետի ընթացքում Իրանի եւ
Բելառուսի հարաբերությունները կշարունակեն զարգանալ բոլոր ուղղություններովե:
Իսլամական Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարը հույս է հայտնել,
որ Բելառուսի նախագահն առաջիկա ամիսներին պաշտոնական այցով կժամանի Իրան: