Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում

3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում ընթանում են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախապատրաստական վերջին աշխատանքները։ Թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արաքսյա Կիրակոսյանը, ով համակարգում է վերոնշյալ համայնքների ընտրությունները, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին տեղամասային ընտրական հանձնաժողովները ստանում են անհրաժեշտ գույքն ու ընտրական փաստաթղթերը՝ քվեատուփերը, տեխնիկական սարքավորումները, կնիքները, քվեաթերթիկները և ընտրողների ցուցակները։ Դրանից անմիջապես հետո հանձնաժողովները կանցնեն ընտրատեղամասերի կահավորման գործընթացին՝ տեղադրելով քվեախցիկներն ու փակցնելով անհրաժեշտ տեղեկատվական նյութերը։

Գործող ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղամասային կենտրոնների կահավորման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև ժամը 24:00-ն, որից հետո տեղամասերը կկնքվեն և ի պահ կհանձնվեն ՀՀ ոստիկանության ծառայողների շուրջօրյա պահպանությանը՝ մինչև քվեարկության օրվա առավոտյան ժամը 07:00-ին հանձնաժողովների կողմից դրանց բացումը։

Երկու համայնքներում ընտրությունների կազմակերպման և անցկացման համար կգործի, ընդհանուր առմամբ, 45 ընտրատեղամաս:

Աշոցք համայնքում ընտրապայքարին մասնակցելու է մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Կուսակցության 45 հոգանոց ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Կարեն Մանուկյանը։

Ամասիա համայնքում ընտրապայքարը կծավալվի երկու քաղաքական ուժի միջև։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 45 հոգանոց ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Ջեմմա Հարությունյանը (2021 թվականի ընտրություններին մասնակցել էր «Ամասիա-Արփի» դաշինքի կազմում)։ Մրցակից ուժը «Բարոյական արժեքներ» կուսակցությունն է, որի ընտրական ցուցակը գլխավորում է Սամվել Ղարիբյանը։  

Երկու համայնքներում էլ համամասնական ընտրակարգով ընտրվելու է ավագանու 15 անդամ։  

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունն ավարտվել է նոյեմբերի 27-ին ուղիղ կեսգիշերին՝ ժամը 24։00-ին, նոյեմբերի 28-ը լռության օր է։ Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 29-ին ժամը 08:00-ին և կավարտվի նույն օրը ժամը 20:00-ին։

Հայերեն Русский

Հույս ունենք՝ 2027–ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն. ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստ

Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ

Երևանում Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Հարություն Խաչատրյանը

Նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով Մասիսում փորձել են ծառեր հատել. 3 անձ ձերբակալվել է

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբ

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում քննարկվել է նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը

Ուգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները