1 րոպեի ընթերցում
Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում: Կինոմիության 16-րդ համագումարը, որի օրակարգում նախագահի ընտրությունն էր, տեղի ունեցավ նոյեմբերի 28-ին։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Խաչատրյանը վերընտրվեց՝ ստանալով 105 կողմ ձայն։
Կինոգործիչների միությունն ունի 158 անդամ, որոնցից համագումարին ներկա էին 105-ը՝ միաձայն վերընտրելով գործող նախագահին։
Նշենք, որ Խաչատրյանը նախագահի պաշտոնի միակ թեկնածուն էր։
Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնը ստանձնում է արդեն 3-րդ անգամ։ Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2017 և 2021 թվականներին։