«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում քննարկվել է նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը
1 րոպեի ընթերցում
Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որին հրավիրված են եղել Հայաստանի Հանրապետության վարչապետն ու Կառավարության անդամները` ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին վերաբերող հարցեր։ Վարչապետը պատասխանել է նիստի մասնակիցների հարցերին։