ԵՄ ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում բյուջեի շուրջ համաձայնության չեն հասել

2 րոպեի ընթերցում

ԵՄ առաջնորդները նոյեմբերի 26-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում չեն կարողացել համաձայնության հասնել միության հաջորդ երկարաժամկետ բյուջեի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EU Observer պարբերականը։

Բանակցություններն ընթանում էին 2028-2034 թվականների բյուջեի շուրջ։ Եվրահանձնաժողովը գրեթե 2 տրիլիոն եվրոյից 10,3 տոկոսով կամ 204 միլիարդ եվրոյով կրճատել էր առաջարկը՝ փորձելով փոխզիջման հասնել։

Սակայն զուտ դոնոր երկրների մի խումբ՝ Գերմանիայի գլխավորությամբ, ցանկանում էր բյուջեի հետագա կրճատումներ։

«Այն (խմբ.՝ կրճատումը) 204 միլիարդ եվրոյի չափով չի մնա։ Այն (խմբ.՝ բյուջեն) ավելի փոքր կլինի։ Ես միշտ հստակ արտահայտել եմ իմ դիրքորոշումը։ Եվրահանձնաժողովի առաջարկի համեմատ կրճատումը պետք է կազմի մի քանի հարյուր միլիարդ եվրո», - ուշ երեկոյան լրագրողներին ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Սակայն նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը 204 միլիարդ եվրոյի կրճատումը «ռազմավարական սխալ» է որակել։

«Մենք փաստացի մեզ կանգնեցնում ենք մի իրավիճակի առաջ, երբ Եվրոպայում պետական ներդրումները կնվազեն՝ Չինաստանի համեմատ, և Ֆրանսիան չի աջակցում որևէ լրացուցիչ կրճատման», - ասել է նա գագաթնաժողովից վաղաժամ հեռանալիս։

Չնայած ԵՄ ավելի մեծ բյուջե ունենալու իր ցանկությանը՝ Մակրոնը նաև հստակեցրել է, որ Ֆրանսիան ավելի մեծ ներդրում չի կատարի ԵՄ բյուջեում։

«Մենք բոլորս հույս ունենք կայունացնել ազգային հատկացումները։ Դա է մեր առջև ծառացած մարտահրավերը», - ասել է նա։

Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը կողմ է եղել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի առաջարկած 10 տոկոս կրճատմանը՝ դա անվանելով «շատ տրամաբանական փոխզիջում»։

Հայերեն English

Եվրոպական ինդեքսները նվազել են - 26/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 26/11/26

Նավթի գներն աճել են - 26/11/26

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հոկտեմբեր, 2026

Ինչո՞ւ է նույն դեղամիջոցը տարբեր մարդկանց օրգանիզմին տարբեր ազդեցություն ունենում. գենետիկայի դերը բժշկությունում

ԵՄ ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում բյուջեի շուրջ համաձայնության չեն հասել

Իրանը հերքել է առնչությունը Քուվեյթի վրա ԱԹՍ-ներով հարձակմանը՝ դա համարելով պատերազմ սկսելու համար մշակված սցենար

Իմ «Ֆեյսբուք»-ի էջը ենթարկվել էր անսպասելի հարձակման. Դենիս Ջորկաեֆի հայտարարությունը

«Արարատ-Արմենիա»-ն շարունակում է անհաջող ելույթները ԵԼ-ում. թիմն այս անգամ զիջեց «Զալցբուրգ»-ին

ՔՊ վարչության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության նախագծի արձագանքները և Երևանում խցանումների հարցի լուծման տարբերակները