ՔՊ վարչության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության նախագծի արձագանքները և Երևանում խցանումների հարցի լուծման տարբերակները
1 րոպեի ընթերցում
Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը։
Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծի հանրային արձագանքներին, ինչպես նաև Երևան քաղաքի երթևեկության կարգավորմանն առնչվող հարցեր։