Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է որակել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Արմեն Գրիգորյանի դիրքորոշումները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարում Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն այն մասին, որ Հայաստանը չպետք է Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ քայլեր իրականացնի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա Եվրամիության հետ, սակայն անդամակցությունից զերծ մնա:

«Եթե պարոն Գրիգորյանն այդպիսի սկզբունքային դիրքորոշում ուներ, երբ օրենքն ընդունվել է, պարոն Գրիգորյանը պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր: Ես եմ որոշում կայացրել, որ պարոն Գրիգորյանն այլևս Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում չպետք է աշխատի, և, իհարկե, ես իրեն ուրիշ աշխատանք առաջարկել եմ, ինքը հրաժարվել է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ Արմեն Գրիգորյանը հրաժարական չի ներկայացրել Ազգային ժողովի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրենքի ընդունման ժամանակ և խորհրդարանական ընտրություններից հետո:

«Այդ դիրքորոշումները տարօրինակ են»,- եզրափակեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականին օրենք է ընդունել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։

Հայերեն

Փաշինյանը հնարավոր չի համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի չեղարկումը

Վարչապետն աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշը կապում է նաև առողջության ապահովագրության ներդրման հետ

Նոր Սահմանադրության նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով

Լեբեդևն իրական է համարում ԱՊՀ ձևաչափի փոփոխությունը նոր երկրների հաշվին

Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է որակել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Արմեն Գրիգորյանի դիրքորոշումները

ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումը

Վարչապետն առաջարկում է սոցիալական կրեդիտները վերաբաշխել հօգուտ ցածր եկամուտ ունեցողների

Հայաստանն ու Վրաստանը նախանշում են արդարադատության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ

«Սևան» ազգային պարկի տարածքում կատարվել է 5 հեկտար անտառատունկ

Վարչապետի համոզմամբ՝ ՀՀ-ում գրեթե վերացել է ծայրահեղ աղքատությունը