Քաղաքացիությունից զրկելու մեխանիզմի շուրջ դեռ քննարկումներ պետք է լինեն. Արփինե Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող դրույթի մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող՝ քաղաքացիությունից զրկելու ինստիտուտի շուրջ դեռ քննարկումներ պետք է լինեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նախագծի այն դրույթին, որով սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում անձը կարող է դատարանի որոշմամբ զրկվել ՀՀ քաղաքացիությունից։

«Տարբեր երկրներ քաղաքացիությունից զրկելու ինստիտուտը հենց այդ խմբի հանցագործությունների մասով ունեն նախատեսված, որովհետև տվյալ պայմաններում անձն  այնպիսի վտանգավորություն ունի, որ պետությունները բարձրացնում են այն հարցը՝ արդյոք իրենք պե՞տք է շարունակեն կապ ունենալ տվյալ անձի հետ, նրան տա՞լ քաղաքացուն բնորոշ իրավունքների կամ պարտականությունների ծավալ, թե՞ ոչ»,-ասաց նա։

Նախարարի խոսքով՝ քաղաքացիությունից զրկելու հարցում երկու շերտ գոյություն ունի՝ երկքաղաքացիների մասով և այն քաղաքացիների, որոնք միայն ՀՀ քաղաքացիություն ունեն։

«Սրան զուգահեռ՝ ունենք նաև միջազգային պարտավորություն, ըստ որի՝ պետությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի գլոբալ մակարդակում քաղաքացիություն չունեցող անձինք չլինեն։ Անհոգ եղեք, չի նախատեսվելու այնպիսի բան, որը հետագայում օրենսդրության շրջանակում կլինի հակասահմանադրական կամ չի համապատասխանի մեր միջազգային պարտավորություններին»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ այս պահին էլ ՀՀ-ում ունենք անձինք, որոնք քաղաքացիություն չունեն կամ փախստական են համարվում, և դա չի նշանակում, որ նրանք չեն կարող ապրել Հայաստանում կամ օգտվել տարբեր ծառայություններից։ Այդ անձինք ունեն հատուկ անձնագրեր։

ՀՀ նոր Սահմանադրության նախագծի 20-րդ հոդվածով առաջարկվում է վերացնել քաղաքացիությունից զրկելու բացարձակ արգելքը։ Նախագծի համաձայն՝ անձը կարող է զրկվել ՀՀ քաղաքացիությունից միայն դատարանի որոշմամբ և օրենքով նախատեսված դեպքերում, մասնավորապես՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու դեպքում։

Հայերեն

Հայաստանի հրաձիգները կմասնակցեն «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարին

Հայաստանը 2028 թվականին ևս կհյուրընկալի խոշոր բասկետբոլային մրցաշար

Քաղաքացիությունից զրկելու մեխանիզմի շուրջ դեռ քննարկումներ պետք է լինեն. Արփինե Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող դրույթի մասին

ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչու է Ղարաբաղից տեղահանված անձանց անձնագրերի ծննդավայր դաշտում նշվում Ադրբեջան

Անբարեխիղճ մրցակցություն պետական գնումներում. «Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերությունները տուգանվել են 29 854 000 դրամի չափով

Իրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարարին

Flydubai-ին թույլատրվել է վերսկսել թռիչքները դեպի Թել Ավիվ՝ ահաբեկչության փորձի կանխումից երկու ամիս անց

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի նախագահի առանձնազրույցը

ԱրարատԲանկը ներդնում է ԱԲ կիրառմամբ CRM համակարգ. համագործակցության հուշագիր Stamina-ի և Pipedrive-ի հետ