Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Վարդենիս համայնքին է նվիրաբերել հացահատիկամաքրիչ 2 մեքենա

2 րոպեի ընթերցում

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն  Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին է նվիրաբերել լեհական արտադրության հացահատիկամաքրիչ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նվիրատվությունն ընդունելու, առաջիկա համագործակցային ծրագրերը քննարկելու նպատակով Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է  Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ներկայացուցիչներին՝ Տնտեսական անվտանգության ծրագրերի բաժնի ներկայացուցիչներ Նարինե Քոչարյանին և Քրիստինե Բեգլարյանին։

​Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին՝ իրենց կատարած արդյունավետ աշխատանքի և Վարդենիս համայնքին ցուցաբերած գյուղատնտեսական նշանակության շարունակական աջակցությունների համար:

​«Համագործակցության շրջանակներում ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին է նվիրաբերել գյուղատնտեսական նշանակության երկու ժամանակակից սարքավորում.

​Լեհական աերոդինամիկ և պտտվող թմբուկով հացահատիկամաքրիչներ։

​Այս սարքավորումները համայնքի բնակիչներին հնարավորություն կտան՝ ստանալ անհրաժեշտ մաքրության  հացահատիկային մշակաբույսեր՝ նպաստելով գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

​Վարդենիսի համայնքապետարանը»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով   Խլղաթյան

 

Հայերեն

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում

Firebird-ը Dell Technologies-ի հետ ընդլայնում է իր ԱԲ ենթակառուցվածքը Հայաստանում

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Վարդենիս համայնքին է նվիրաբերել հացահատիկամաքրիչ 2 մեքենա

Որքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակն, այնքան մեծ է նրա մտահորիզոնը․ ՀՀ ԿԳՄՍ նախարար

ՀԱՓԿ-ի և ԵՄ-ի գործակցության շրջանակում վերապատրաստում անցած ականազերծողները հավաստագրեր ստացան

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ՌԴ-ի կողմից Կիևին հասցված հարվածների կապակցությամբ

Նոյեմբերի 21-ի միջոցառումների անոնս

ԱԺ նախագահն ընդդիմությանը մեղադրել է խաղաղությանը խոչընդոտելու մեջ

Հայաստանի ՀՆԱ-ն այս տարվա երրորդ եռամսյակում հասել է 3 տրլն 379 մլրդ 757 մլն դրամի

Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին