Ամերիկյան խորհրդատվական ընկերությունը ՀՀ պաշտոնյաներին ներկայացրել է երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները
1 րոպեի ընթերցում
Ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչներն այս շաբաթ Հայաստանում են եղել՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները և դիտարկելու ԹՐԻՓՓ-ի շրջանակում ենթակառուցվածքային լրացուցիչ ներդրումների հնարավորությունները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 28-ին վավերացրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը։