Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել Երևանի խցանումների խնդրի լուծմանն ուղղված քայլերը. Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը հաջորդ տարի նախատեսում է սկսել մայրաքաղաքում խցանումների հաղթահարմանն ուղղված լուծումների իրականացումը։ Դրանք նախապես կներկայացվեն հանրային քննարկման՝ առնվազն որոշակի շրջանակների համաձայնությունը ստանալու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի քննադատությանը, թե  Երևանում մի կետից մյուսը տեղափոխվելու համար տիեզերագնացի առողջություն է պետք՝ քաղաքապետն ասաց, որ ստեղծված նյարդային իրավիճակը  հասկանալի է համարում։

«Եթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք տասը բալանոց խցանումներ, դա բոլորին է նյարդայնացնում՝ ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև ինձ և մեր քաղաքացիներին։ Ավելի կարևոր է հստակեցնել, թե այս իրավիճակում ով ինչ անելիք ունի»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ այդ լուծումները ենթադրելու են նաև Կառավարության գործընկերների կողմից ընդհանուր կարգավորումների փոփոխություն, վերաբերելու են դպրոցներին, ավտոմեքենաների քանակին, կանգառներին և ավտոկայանատեղիներին։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ավելի վաղ գրել էր, որ մայրաքաղաքի A կետից C կետ հասնելու համար մարդուց պահանջվում է տիեզերագնացի առողջություն, հատկապես ամուր սիրտ-անոթային և նյարդային համակարգ։

«Ի՞նչ պետք է անել, որպեսզի տնտեսական աճի, սնկի նման աճող շենքերի, բնակչության թվի աճի, մեքենաների թվի աճի, զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելը ինֆարկտի բուն չդառնա։ Ես այս հարցի պատասխանը չունեմ, և մենք պարտավոր էլ չենք այս հարցի պատասխանն իմանալ, որովհետև դա մեր աշխատանքը չէ։ Բայց կան մարդիկ, ում համար այս հարցի պատասխանը վաղուց գտած լինելը աշխատանքային պարտականություն է»,-նշված էր գրառման մեջ։

Նոյեմբերի 17-ին Աննա Հակոբյանը տեսաուղերձի միջոցով կին վարորդներին կոչ էր արել մեքենաներում աղմկող իրեր պահել և խցանումների մեջ մնալու դեպքում դրանցով աղմկել։  

Հայերեն English

Իրանը հերքել է Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» կիրառմամբ հարձակման մասին տեղեկությունները

Երկրորդ շարքում կայանելու տուգանքն առաջարկվում է 5000-ից դարձնել 20 հազար դրամ

Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել Երևանի խցանումների խնդրի լուծմանն ուղղված քայլերը. Ավինյան

Կրեմլը համաձայն է Ֆինլանդիայի նախագահի հետ՝ Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության հարցում

Ռուբեն Ռուբինյանը դատապարտում է քաղաքական գործիչների և լրագրողների ընտանիքի անդամների թիրախավորման դեպքերը

Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթացը

Հորմուզի նեղուցում գերլցանավ և գազատար նավ են բախվել ականների. ԻՀՊԿ

Ռուսաստանում կայացել է Հայաստանի մշակույթի օրերի եզրափակիչ միջոցառումը

Սլովակիայի համար 120 օրով երկարացվել է ՌԴ-ից նավթի գնման դեպքում ամերիկյան պատժամիջոցներից ազատումը

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում