ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը հյուրընկալվել է Կարմիրգյուղի արվեստի դպրոցում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ գյուղի արվեստի դպրոցը հյուրընկալել է  ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, ժողովրդական և աշուղական երգերի կատարող, բանահավաք ու մանկավարժ Թովմաս Պողոսյանին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հանդիպումը կազմակերպվել է Կարմիրգյուղի արվեստի դպրոցի տնօրեն Օվսաննա Գևորգյանի նախաձեռնությամբ և Կարմիրգյուղի բնակիչ Վահագն Հովհաննիսյանի աջակցությամբ։

Հանդիպման ընթացքում Կարմիրգյուղի N 2 միջնակարգ  դպրոցի աշակերտները՝ ուսուցչուհի Արփինե Ջրաղացպանյանի ղեկավարությամբ, ներկայացրել են Թովմաս Պողոսյանի կյանքի և գործունեության մասին տեղեկություններ, իսկ արվեստի դպրոցի սաները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով։

Աշուղական արվեստի առանձնահատկությունների, դրա պահպանման ու տարածման կարևորության մասին հետաքրքիր և բովանդակալից ելույթով հանդես է եկել  Թովմաս Պողոսյանը՝ ներկայացնելով իր հարուստ փորձն ու տարիների գործունեությունը։

Անվանի արվեստագետի կատարած աշխատանքի, մշակութային նշանակալի ավանդի և ծավալած գործունեության մասին իրենց գնահատանքի ու երախտագիտության խոսքն են  ասել Գավառի համայնքապետարանի առաջատար մասնագետ, մշակութային հարցերով պատասխանատու Հռիփսիմե Զանգիզորյանը, Կարմիրգյուղի արվեստի դպրոցի տնօրեն Օվսաննա Գևորգյանը, Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Գափոյանը, Կարմիրգյուղի բնակիչ, Ռուսաստանի Դաշնության Տոլյատի քաղաքում «Հայեցի դաստիարակություն» կրթամշակութային կենտրոնի հիմնադիր-ղեկավար Սուսաննա Վարդանյանը և Գավառի պետական երաժշտական քոլեջի դասախոս Նաիրա Պետրոսյանը։

«Հանդիպումն անցավ  ջերմ ու անմիջական մթնոլորտում՝ դառնալով սերունդների միջև մշակութային կապի ամրապնդման, ազգային երգարվեստի արժևորման և աշուղական արվեստի նկատմամբ հետաքրքրության խթանման գեղեցիկ առիթ»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

«Եվրատեսիլ 2027»-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA

Գեղարքունիքում «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շահառու կանայք ստացել են բիզնեսի համար անհրաժեշտ սարքավորումներ

Իրանի զինվորականները հայտնել են Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի վրա գրոհելու մասին

Ադրբեջանցի զինծառայողը Շաքիի բնակարանում 6 կրակոց է արձակել, զենքով սպառնացել երեխաներին. Մուսաևի գործը մուտքագրվել է դատարան

Ծովինար գյուղի նորաստեղծ թաղամասում խմելու ջրատար է կառուցվում

ԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում

Գավառի համայնքապետարանում կազմակերպվել է նոր անտառի ստեղծմանը նվիրված հանրային լսում

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը հյուրընկալվել է Կարմիրգյուղի արվեստի դպրոցում

Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան

Վարսերի «Ժպիտներ» մանկապարտեզն այցելուներին դիմավորում է «Մեր գյուղը մեր ապագան» վերտառությամբ որմնանկարով