Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է շարունակել համախոհ գործընկերների հետ համատեղ աշխատանքը՝ հիբրիդային սպառնալիքներին, այդ թվում՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտության փորձերին դիմակայելու ուղղությամբ։ Այս մասին ընդգծել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ նոյեմբերի 16-ին Բրյուսելում ելույթ ունենալով «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության հանձնառությունների առաջմղում» թեմայով քննարկմանը։

«Արմենպրես»-ին նախարարությունից տեղեկացրին, որ քննարկումն անցկացվել է «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպման շրջանակում։

Միրզոյանը նշել է, որ տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտության փորձերը միտված են ինքնիշխանության թուլացմանը և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության խաթարմանը։ Նա կարևորել է այդ սպառնալիքներին դիմակայելու հարցում գործընկերների համագործակցության ամրապնդումը։

Նախարարն ընդգծել է նաև Հարավային Կովկասում հաստատված խաղաղության նշանակությունը Սևծովյան ավելի լայն տարածաշրջանում տնտեսական զարգացման և փոխկապակցվածության խթանման համար՝ կարևորելով ԵՄ ռազմավարական մոտեցումն այս ուղղությամբ։

Անդրադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներին՝ Միրզոյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման պայմանավորվածությունների և արդեն ձևավորվող տնտեսական կապերի մասին՝ դրանք ներկայացնելով որպես խաղաղության անմիջական օգուտներ։

Նա անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման և սահմանի բացման ուղղությամբ շարունակվող ակտիվ երկխոսությանը։

Քննարկմանը ելույթ են ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կամ նրանց տեղակալները։

 

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն