Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենչժեն քաղաքում եռակողմ հանդիպում կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության՝ ԱԽՏՀ-ի գագաթնաժողովի շրջանակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թուրքական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնական Օլիվիա Ուելսի հայտարարությունը, որը տեղեկացրել է, որ քննարկման թեմաներից կլինի միջուկային սպառազինությունների կրճատումը։

«Նախագահը հստակ հայտարարել է, որ, ի թիվս այլ թեմաների՝  քննարկելու է աշխարհում միջուկային զենքի կրճատումը»,- ասել է Ուելսը։

Նրա տեղեկացմամբ՝ եռակողմ բանակցություններից առաջ Թրամփը Սի Ծինփինի հետ կունենա երկկողմ հանդիպում և աշխատանքային ճաշ։

Ըստ գործակալության՝ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, որն անանունության պայմանով ներկայացրել է հանդիպման նախապատրաստման մանրամասները, նշել է, որ Վաշինգտոնը բանակցությունների արդյունքում համաձայնագրի ձեռքբերում չի ակնկալում։

Նույն պաշտոնյայի խոսքով՝ նախատեսվում է քննարկել նաև Իրանի հարցը, իսկ Ուկրաինայի հարցն այս ձևաչափով քննարկելու ծրագիր չկա, քանի որ այն դիտարկվում է ամերիկա-ռուսական առանձին բանակցային ուղղության շրջանակում։

ԱԽՏՀ-ի առաջնորդների 33-րդ հանդիպումը Շենչժենում անցկացվելու է նոյեմբերի 18–19-ին՝ Սի Ծինփինի նախագահությամբ։

Հայերեն English

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան