Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի, մինչև չիմանա՝ ինչ է լինելու հետո. Լավրով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը չի համաձայնի եվրոպական երկրների պահանջին Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատելու վերաբերյալ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Մոսկվայի համոզմամբ՝ Բրյուսելն այդ կերպ պարզապես փորձում է ժամանակ շահել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Այն ամենն, ինչ ներկայում հնչում է Բրյուսելից և Եվրամիության այլ երկրների մայրաքաղաքներից, հանգում է անհապաղ հրադադարի պահանջին։ Այսինքն՝ կրկին գործում է հին տրամաբանությունը՝ ամեն գնով անհրաժեշտ է ժամանակ շահել Կիևի ռեժիմի հովանավորյալների համար և այդ ժամանակն օգտագործել՝ գոնե ինչ-որ կերպ վերականգնելու ռազմական առումով նրանց կրած կորուստները։ Մենք դրան համաձայն չենք լինի, և այս մասին բազմիցս արդեն հայտարարվել է», - լրագրողներին ասել է Լավրովը։

Նախարարը շեշտել է, որ «անվտանգության ապագա ճարտարապետության հստակ չափորոշիչները նախ ձևակերպելու, այնուհետև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն անցնելու գաղափարը միանգամայն ողջամիտ է»։

«Սակայն հերթական զինադադարին կամ հրադադարին գնալ, անկախ նրանից, թե ինչպես այն կանվանվի, առանց հասկանալու, թե դրանից հետո ինչ է լինելու, մենք դրան չենք համաձայնի», - հավելել է նա։

Լավրովի պնդմամբ՝ եվրոպական երկրների ծրագիրը նախատեսում է Ուկրաինայում հրադադարի հաստատումից անմիջապես հետո կայունացնող ուժեր տեղակայել Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

«Մենք թույլ չենք տա իրականացնել այդ հայեցակարգը», - շեշտել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

 

Հայերեն

Գիտության համաշխարհային օրը նշանավորվեց «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստով

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի թանգարանի վերանորոգմանն ու ժառանգության պահպանմանը

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի, մինչև չիմանա՝ ինչ է լինելու հետո. Լավրով

Դանիան 720 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային

Աբու Դաբիում ավարտվել է ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների առաջին օրը

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում իր հնարավոր առաջադրման շուրջ քննարկումներ չկան

Հայաստանյան գիտական արդյունքի միջազգային տեսանելիությունն աճում է. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 10/11/26