Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը ԵՄ քաղաքացիական հասարակության հետ

2 րոպեի ընթերցում

Բրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսաուղերձի միջոցով հանդես է եկել բացման խոսքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը հրապարակել է փոխվարչապետը խոսքը, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ համանախագահներ,Տիկնայք և պարոնայք,

Շնորհակալ եմ հրավերի համար և վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ Հայաստան - ԵՄ քաղաքացիական հասարակության պլատֆորմի հետ շարունակելու կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսությունը։

2026 թվականը նշանակալի հանգրվան է ԵՄ հետ հարաբերությունների խորացման առումով։ Նախ կցանկանայի ընդգծել, որ մեր համագործակցության հիմքում ընկած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը շարունակում է առանցքային դեր ունենալ ժողովրդավարական բարեփոխումների և ոլորտային համագործակցության զարգացման գործում։

Իր հերթին Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը նոր թափ է հաղորդում այս համագործակցությանը՝ Համաձայնագիրը դիտարկելով որպես երկրի արդիականացմանն ուղղված բարեփոխումների պլան։

Վստահ եմ, որ քննարկումների ընթացքում անդրադարձ կարվի նաև այս տարի Երևանում կայացած Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովին։ Պատմական այս իրադարձության արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրը վերահաստատեց Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և բարեփոխումների օրակարգին ԵՄ աջակցության հանձնառությունը։

Իհարկե, մեր ձեռքբերումների արդյունավետ իրագործումը պահանջում է շարունակական աշխատանք, թափանցիկություն, բարեփոխումների մշտադիտարկում և հանրային հաշվետվողականության ամրապնդում։ Այս համատեքստում կցանկանայի առանձնակի կարևորել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի դերակատարումը՝ որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ինստիտուցիոնալ մեխանիզմի։

Ձեր մասնագիտական կարծիքները և զեկույցները մեծապես օգտակար են խնդիրների բացահայտման, առաջընթացի գնահատման, լուծումների և հետագա անելիքների նախանշման գործում։Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ և շնորհակալ եմ ձեր ուշադրության համար»։

Հայերեն English Español

ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Ռուբիոն և Սիբիհան քննարկել են Ուկրաինայի հարցով խաղաղության ջանքերը և ռազմավարական գործընկերության զարգացումը

Արդարադատության նախարարն անդրադարձել է ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքին

Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը ԵՄ քաղաքացիական հասարակության հետ

Կոնգոն 66 զինվորի մահվան է դատապարտել «վախկոտ» լինելու համար

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Մեդինսկին և Ումերովը հայտնել են, որ եռակողմ հանդիպման օրակարգում խաղաղության հասնելու ուղիների որոնումն է

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները