Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն 2027-ին կավելանա 37 մլրդ դրամով

2 րոպեի ընթերցում

2027 թվականի պետական բյուջեի նախագծով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 362 մլրդ դրամ՝ 37 մլրդ դրամով ավելի, քան 2026 թվականի պլանային ցուցանիշն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ նախարարության բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը կկազմեն 165 մլրդ դրամ, ինչը 12 մլրդ 933 մլն դրամով ավելի է 2026 թվականի ցուցանիշից։

«2027 թվականի բյուջեի նախագծով Երևան քաղաքին տարբեր պետական մարմինների միջոցով կտրամադրվի 52 մլրդ 173 մլն դրամ։ Այդ գումարից 27 մլրդ դրամը նախատեսվում է հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, իսկ 25 մլրդ դրամը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գծով»,-ասաց նա։

Անդրադառնալով մարզպետարաններին հատկացվող գումարներին`ՀՀ ֆինանսների նախարարը նշեց, որ 2027 թվականին նրանց ընդհանուր կհատկացվի 5 մլրդ 106 մլն դրամ։ Ըստ ներկայացված տվյալների՝ մարզպետարաններին նախատեսվող հատկացումները բաշխվելու են հետևյալ կերպ.  Արագածոտնի մարզպետի աշխատակազմ՝ 493 մլն դրամ,  Արարատի մարզպետի աշխատակազմ՝ 464 մլն դրամ,  Արմավիրի մարզպետի աշխատակազմ՝ 486 մլն դրամ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ՝ 588 մլն դրամ, Լոռու մարզպետի աշխատակազմ՝ 557 մլն դրամ, Կոտայքի մարզպետի աշխատակազմ՝ 517 մլն դրամ,  Շիրակի մարզպետի աշխատակազմ՝ 554 մլն դրամ,  Սյունիքի մարզպետի աշխատակազմ՝ 490 մլն դրամ,  Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ՝ 445 մլն դրամ,  Տավուշի մարզպետի աշխատակազմ՝ 506 մլն դրամ։

Հայերեն English

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խոսել է Մարտի 1-ի գործի ընթացքի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նոր համալիրի կառուցման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Փաշինյան

Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 2027-ին կնվազի 2.5 մլրդ դրամով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն 2027-ին կավելանա 37 մլրդ դրամով

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից 5 տարվա ընթացքում քննված 7524 քրվարույթից 1050-ն ուղարկվել է դատարան․ Արթուր Նահապետյան

Բաղային հայտնել է, որ ԱԷՄԳ-ի պաշտոնյաները վերջերս ստուգայց են կատարել Բուշեհրի ատոմակայանում

Վահրամաբերդ բնակավայրում կառուցվում է նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին

Կրասնոյարսկի երկրամասում ավելի քան 500 որսորդ հատուկ վճար է ստացել սպանված արջերի համար