Հակակոռուպցիոն պայքարում չպետք է լինի «մերոնք և ձերոնք» տրամաբանությունը. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն պայքարում չպետք է լինի «մերոնք և ձերոնք» տրամաբանություն, պատասխանատվությունը պետք է վրա հասնի բոլորին՝ անկախ քաղաքական պատկանելությունից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման հինգերորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստում։

Վարչապետի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը Հայաստանում ավելի ու ավելի տեսանելի է դառնում, ինչը ցույց է տալիս պետության անհանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ։

Փաշինյանը ցավալի է համարել, որ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունքում դատվում են նաև կառավարող թիմի և իշխանական շրջանակների ներկայացուցիչներ՝ կարևորելով այն փաստը, որ կոռուպցիոն գործունեությամբ զբաղվելու դեպքում որևէ մեկը չպետք է խուսափի պատասխանատվությունից։

«Եթե որևէ մեկը զբաղվում է կոռուպցիոն գործունեությամբ, անկախ նրանից՝ որ քաղաքական ուժի ներկայացուցիչ է՝ կառավարող, թե ընդդիմադիր, պետք է վրա հասնի պատասխանատվությունը։ Հակառակ դեպքում մենք արդյունքի չենք հասնի։ Եթե հակակոռուպցիոն պայքարում պետք է լինի «մերոնք և ձերոնք» տրամաբանությունը, չի ստացվի»,- ասել է վարչապետը։

Նա կարևորել է նաև 2018 թվականից մեկնարկած, սակայն անհասկանալի հանգամանքներում տեղապտույտի մեջ հայտնված գործերն ավարտին հասցնելը։ «Կարևոր է, որ սկզբունքորեն ավարտին հասցվեն այն գործերը, որոնք 2018 թվականին մեկնարկել են, բայց ինձ համար անհասկանալի իրավիճակներում տեղապտույտի վիճակում են հայտնվել։ Մենք պետք է արագ այդ էջը փակենք, որպեսզի կենտրոնանանք այսօրվա խնդիրների վրա»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի համոզմամբ՝ Կառավարության և քաղաքական մեծամասնության անկեղծ քաղաքական կամքի, Հակակոռուպցիոն կոմիտեի արդյունավետ աշխատանքի և հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնող մյուս պետական կառույցների ներգրավվածության շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետություն։ Անդրադառնալով հակակոռուպցիոն գործերի քննության որակին՝ Փաշինյանը նշել է, որ որոշ դեպքերում գործերը դատարան են ուղարկվում ոչ պատշաճ որակով։ Նրա խոսքով՝ հանրության շրջանում դժգոհություն է առաջանում, երբ կոռուպցիոն գործերով դատական գործընթացներն ավարտվում են արդարացման դատավճիռներով, սակայն դրանց պատճառները մնում են անհասկանալի։

«Եթե ինչ-որ մութ անկյուններ շարունակում են մնալ, որոնց ենթադրական գոյության վրա հղում անելով արդարացվում է արդարադատության տեղ չհասնելը, այդ իրավիճակը նյարդայնացնում է հանրությանը, և այդ հարցը պետք է հասցեագրվի։ Պետք է պարզաբանվի, թե ինչու է, օրինակ, կոմիտեի կողմից քննվող գործը հասնում դատարան և դատարանում ավարտվում արդարացմամբ։ Հանրությունը, ի վերջո, պետք է ստանա այդ հարցի պատասխանը՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչո՞ւ արդարացվեց»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ  առաջիկայում դատական համակարգի ներկայացուցիչներին առաջարկելու է մշակել մեխանիզմ՝ նման դեպքերի վերաբերյալ հանրությանը պարզաբանումներ տրամադրելու համար։

Հայերեն English Español Русский

Վահրամաբերդ բնակավայրում կառուցվում է նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին

Կրասնոյարսկի երկրամասում ավելի քան 500 որսորդ հատուկ վճար է ստացել սպանված արջերի համար

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Հակակոռուպցիոն պայքարում չպետք է լինի «մերոնք և ձերոնք» տրամաբանությունը. Փաշինյան

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով

Բայդենը հայտնել է իր գրքի թողարկման ամսաթիվն ու մանրամասներ ներկայացրել քաղցկեղի բուժման ընթացքի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ճեպազրույցը

Ռուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի

Անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Իրաքյան Քուրդիստանում դադարեցվել է գազի արդյունահանումը