Վոլոդիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել
1 րոպեի ընթերցում
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի կողմից կպարգևատրվի Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկիի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահականի պաշտոնական կայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տիկինն այս պարգևին արժանացել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ուկրաինայի քաղաքացիներին ցուցաբերած հումանիտար աջակցության համար։
Հրամանագրում նշված է, որ Մելանյա Թրամփը «զգալի անձնական ներդրում է ունեցել Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական աջակցության, նաև մարդու իրավունքների պաշտպանությանն ու բարեգործական գործունեությանն ուղղված ակտիվ աշխատանքներում»։