Կենսաչափական անձնագրերի օրինաչափ համարները կվաճառվեն նաև աճուրդով. Նելլի Դավթյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսվում է ներդնել կենսաչափական անձնագրերի օրինաչափ համարների տրամադրման նոր ծրագիր, որի շրջանակում որոշ համարներ կվաճառվեն աճուրդով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ներքին գործերի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ ասաց  ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

«Օրինաչափ համարների մասով ծրագիր ունենք։ Հաջորդ տարի այն կհանրայնացնենք և կունենանք, ըստ էության, երկու մոտեցում։ Որոշ թվերի կրկնության դեպքում անձնագիրն ավելի բարձր գին կունենա, իսկ շատ ավելի օրինաչափ համարները կվաճառվեն աճուրդի սկզբունքով»,- նշեց Դավթյանը։

Նրա խոսքով՝ առաջին անգամ Հայաստանում անձնագրային ծառայությունները կգործեն նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 9:00-ից մինչև 22:00-ն՝ նախկին աշխատանքային ժամերի փոխարեն, ինչը զգալիորեն կբարձրացնի սպասարկման թողունակությունը։

Անդրադառնալով անձնագրային բաժանմունքներին՝ Դավթյանը նշեց, որ անձնագրային բաժիններն այսուհետ պետք է դիտարկել որպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային մասնաճյուղեր։ Դրանց թիվը հետագայում աստիճանաբար կնվազի, սակայն մասնաճյուղային ցանցը կպահպանվի։

«Մենք դեռ երկար պետք է լինենք մեր քաղաքացիների կողքին՝ բացատրելու այս գործընթացները։ Քաղաքացիները դեռ ավանդույթի ուժով այցելում են մեր գրասենյակներ, իսկ նախագրանցման հետ կապված դժվարությունների դեպքում նույնպես դիմում են մեզ։ Մենք շարունակում ենք իրականացնել նաև ընտրությունների կազմակերպման և ընտրացուցակների կազմման հետ կապված մեր գործառույթները»,- հավելեց նա։

Հայերեն

Դատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանն ընդունել է Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներին

ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Հունգարիան մինչև 2027 թ. աշուն կհրաժարվի ռուսական գազից

Հռոմում ներկայացվել է Թալալ Խրայիսի մասին «Լրագրողի պատմությունը» գիրքը

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 37-ի. Զապորոժիեում սուգ է հայտարարված

«Երեմյան» կաթնամթերքի փորձաքննության արդյունքները պարզ են. խախտում առկա չէ

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը. Երևանը պատրաստ է հերթական փառատոնին

Հզոր քաղաքական ազդանշան, նոր դարաշրջանի սկիզբ. օտարերկրյա քաղաքական գործիչներն արձագանքել են ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակին

ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ