1 րոպեի ընթերցում
Գազայի առողջապահության նախարարությունը նոյեմբերի 2-ին հայտնել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 15 պաղեստինցի, ևս 38-ը վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ 2025 թ․ հոկտեմբերին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր սպանվել է առնվազն 1593 և վիրավորվել՝ ևս 5748 պաղեստինցի։
Իսրայելի բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 31-ին Գազայի հյուսիսում իրականացված հարձակումների հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի չորս մարտիկ։
2023 թ. հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 74 609-ի, իսկ վիրավորներինը՝ 175 872-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։