1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարության կողմից՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Գագարինի Գայի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 116 միլիոն 400 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված էր Գայի փողոցի ասֆալտապատում՝ 10980 քմ տարածքով, մայթերի սալիկապատում, եզրաքարերի և վաքերի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում:
Օգոստոսին մեկնարկած շինարարական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերին։